2020 թվականից միջազգային ու հանրապետական օլիմպիադաներում մեդալ ստացած բոլոր աշակերտներն անվանական կրթաթոշակ կստանան։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եռապատկել է կրթաթոշակների բյուջեն՝ այն դարձնելով 35 միլիոն դրամ», - ասվում է գրառման մեջ: