2018 թվականին Հայաստանում ժամանակակից պլանետարիում կկառուցվի: Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարել է նախարար Լևոն Մկրտչյանը:Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 1740 մլն դրամ հատկացնել, որից 236 մլն-ը կտրամադրի նախարարությունը:

Երեխաները կկարողանան պետության հաշվին այցելել պլանետարիում և այնտեղ դասաժամ ունենալ: Նախատեսվում է, որ պլանետարիումը տարեկան կսպասարկի ՀՀ մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 120.000 աշակերտի:

«Մասնագետների խոսքով՝ եթե երեխան 2 ժամ անցկացնի պլանետարիումում, ապա ողջ կյանքը կնվիրի բնագիտությանը: Եթե խոսում ենք գիտության զարգացման մասին, ապա պետք է համապատասխան միջավայր ստեղծենք, հետևաբար այդ ուղղությամբ առաջին քայլը պլանետարիումն է, իսկ երկրորդը՝ գիտության թանգարանի ձևավորման տեսլականը», նշել է ԿԳ նախարարը: