Ոսկու արդյունահանությամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ դուստր ընկերությունների հետ միասին (Lydian Canada Ventures Corporation-ը և Lydian UK Corporation Limited-ը) ստացել է պաշտպանություն՝ համաձայն՝ «Ընկերությունների կրեդիտորներին պարտքերի մարման մասին» ակտի (CCAA):

Նաև թույլտվություններ են ստացվել հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, Lydian International Holdings Limited, Lydian Resources Armenia Limited և Lydian U.S. Corporation.

Դատարանը CCAA պաշտպանություն է ապահովել տասնօրյա ժամկետով, որը լրանում է 2020թ-ի հունվարի 2-ին: CCAA-ի պաշտպանության տակ գտնվելով՝ ընկերություններին պարտատերը կամ մեկ այլ անձ չի կարող որևէ իրավունք ներկայացնել՝ Lydian Canada, Lydian UK և դուստր ընկերությունների, այդ թվում «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ:

CCAA-ի պաշտպանության տակ գտնվելով՝ ընկերությունը մտադիր է շարունակել բանակցությունները պարտատերերի և այլ կողմերի հետ՝ այդ թվում նաև ՀՀ կառավարության: Ընկերությունը նպատակ ունի առավելագույն արդյունք ստանալ խնդրով հետարքրքված բոլոր կողմերի համար՝ այդ թվում նաև աշխատակիցներ, գործընկերներ, որոնք տուժել են Ամուլսարի հանքի շրջափակումից: Ընկերությունը մտադիր է նաև հասնել «անօրինական գործողությունների» դադարեցմանը, որոնք, ըստ «Լիդիան Արմենիա» ընկերությանը, խոչընդոտել են Ամուլսարի նախագծին մուտք ունենալու հնարավորությունը: Դիտարկվում են Ամուլսարի նախագծի ֆինանսավորման և/կամ վաճառքի տարբերակները: