«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է:

Այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Գրում է «ՊանԱրմենիան»-ը։

«Քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը»,- ասել է Օհանջանյանը՝ հավելելով, որ նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ անձի՝ Վարուժան Մկրտչյանին:

Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: