Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ են տեղադրվել ևս 5 փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի համաքաղաքացիներ, երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.

- Ռուբինյանց փողոց՝ հ.19,
- Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
- Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
- Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
- Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,- ասված է հաղորդագրությունում: