Եվրասիական տնտեսական միության երկրների փոխնախագահները ստորագրել են համաձայնագիր՝ ծխախոտային արտադրանքների հարկային ակցիզային քաղաքականության ոլորտում:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ԵՏՄ մամուլի ծառայության վրա հղումով:

Ենթադրվում է, որ 2024թ-ից ծխախոտի համար ազգային դրույքաչափերը հաշվարկելիս ԵՏՄ անդամ երկրները կընթանան €35՝ 1000 ծխախոտի դրույքով` ոչ ավելի քան 20% շեղումով:

«Համաձայնագիրը հնարավորություն է տալու համաչափեցնել ծխածոտի ակցիզային հարկերի դրույքաչափը՝ պայմաններ ապահովելով ԵՏՄ շուկայի գործունեության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ծխախոտի ակցիզային դրույքաչափերի աստիճանական և փուլային կարգավորումը կօգնի զսպել ծխախոտի ապօրինի շուկայի զարգացումը: