Դասական երաժշտության հանրայանցման շրջանակներում դաշնակահար Դավիթ Բախշիյանը և սոպրանո Մարիամ Մկրտչյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանդես կգան «Ավստրո-գերմանական երաժշտության երեկո» տոնական համերգով, որը նվիրված է Ծննդյան տոներին:

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ հովանու ներքո կազմակերպվող միջոցառմանը կհնչեն Յ. Հայդնի, Ֆ. Շուբերտի, Ռ. Շումանի, Ռ. Վագների, Յ. Բրամսի, Վ. Մոցարտի, Ռ. Շտրաուսի ստեղծագորությունները: Համերգին հրավիրված է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը:

«Համերգը կոչված է կրկին անգամ հանրայնացնել դասական երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ: Ըստ այդմ՝ այս անգամ նախապատվությունը տրվելու է գերմանա-ավստրիական երաժշտական դպրոցի հայտնի ստեղծագործողներին»,– ասում է հասարակական կազմակերպության փոխնախագահ, կատարող Դավիթ Բախշիյանը:

Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է: