2020 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագների մակարդակին կպահպանվի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը:

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հաղորդում է Aysor.am-ը։

«2020 թվականի հունվարից արդեն սկսում է ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը», - ասել է Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացել են ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի: