ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետների (հոգեբան) թափուր 2 պաշտոնները զբաղեցնելու համար։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։