Պետական եկամուտների կոմիտեն ամանորյա տոներին ընդառաջ հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղևորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը:

«Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղևորների և նրանց ուղեբեռների ավելացող հոսքը և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ ՊԵԿ-ը չի կարող երաշխավորել Գոգավանի անցումային կետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը», - նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։