«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 26-ին ժամը 08։00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 27-ը ժամը 18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի և Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: