Եվրամիությունն առևտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ: Եթե Վաշինգտոնի կողմից նախատեսվող պողպատի և ալյումինի ներկրման սահմանափակումները տարածվեն նաև եվրոպական ձեռնարկությունների վրա, ապա ԵՄ-ն կարող է արդեն մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից ներկրվող կարևոր արտադրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Հնարավոր է պատժամիջոցային մաքսատուրքերը հնարավոր է կիրառվեն նաև ամերիկյան արտադրանքի լայն տեսականու համար՝ նարնջի հյութից մինչև մոտոցիկլետ և վիսկի, փոխանցում է DW- ն:

Եվրոպացիները ցանկանում են ուժեղացնել հակազդեցության միջոցների զգայունությունը նրանով, որ հարվածը նախատեսվում է հասցնել այն ապրանքներին, որոնք մեծ նշանակություն ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ կողմնակիցների ընտրատեղամասերի համար: Խոսքը, մասնավորապես, մոտոցիկլետների մասին է, քանի որ Harley Davidson-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիսկոնսինում, որտեղից առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Եվրոպական հանձնաժողովի ցուցակում ներառվել է նաև Bourbon վիսկին, որը հիմնականում արտադրվում է Թենեսի և Քենթուկի նահանգներում՝ Սենատում հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ, Թրափմի գաղափարակից Միթչ Մաքքոնելիի հայրենիքում: Ինչպես նշում է FAZ-ը, Եվրահանձնաժողովը որպես հիմք է վերցրել ԱՄՆ-ի հետ դեռ Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին ծագած վերջին խոշոր առևտրային կոնֆլիկտի ժամանակ կազմված ցուցակը, սակայն արդիականացրել է այն: Այն փաստը, որ Եվրամիությունը ի պատասխան պողպատի և ալյումինի վրա սահմանվելիք հնարավոր տույժային մաքսատուրքերին կարձագանքի տնտեսության բոլորովին այլ հատվածներից ապրանքների նկատմամբ մաքսատուրքերով, չի հակասի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին: