Հունվարի 2-ին և 3-ին Հայաստանում կաշխատեն կենսաթոշակի բաշխման օպերատոր հանդիսացող բանկերը:

Այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։

Տոնական օրերին մյուս առևտրային բանկերն իրենք կորոշեն՝ ինչ սկզբունքով աշխատել և որ ծառայությունները մատուցել: