Տարեվերջին ընկերությունների կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամփոփելու տարին և մատնանշելու առաջիկա անելիքները։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այցի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից զորամասի կարիքների համար տրամադրվել են հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա։

Ընկերության ղեկավարը սպայական անձնակազմի հետ միասին շրջել է զորամասում, ծանոթացել սննդի տրամադրման գործընթացին, լսարանների և ննջարանների պայմաններին, ընդհանուր տարածքին, որտեղ կազմակերպվում է զինվորների ազատ ժամանցն ու հանգիստը։

«Ռոստելեկոմն» արդեն երկար ժամանակ է համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, և մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել, մասնավորապես կապի ոլորտում մեր պաշտպանունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ապահովելու Սմարթ հեռուստատեսությամբ մեծ դահլիճն ու այլ ենթակառուցվածքներ, որպեսզի զինվորները կարողանան հանգստի ժամերին դիտել գիտահանրամատչելի, ռազմական, զարգացնող տեսանյութեր ու հաղորդաշարեր, իսկ ամանորյա օրերին՝ տոնական տրամադրությամբ հաղորդումներ։