Սաուդյան Արաբիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Թուրքի բեն Աբդելմուխսին Ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարի հետ համագործակցությամբ համաձայնագիր են կնքել թագավորությունում առաջին երեք բոուլինգ և բիլիարդ ակումբներ բացելու մասին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ակումբները նախատեսվում է բացել թագավորության երեք խոշոր քաղաքներում՝ Էր Ռիադում, Ջիդդեում և Էդ Դամամում։ Պայմանագիրը նաև ներառում է դրիֆթի համար հատուկ տեղ հատկացնելու և այլ մարզական նախագծեր, որի մասին ավելի ուշ կհաղորդվի։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, այդ համաձայնագիրը ստորագրվել է թագավորությունում ժամանցային ոլորտի զարգացման ծրագրի շրջանակներում: