ՀՀ Զինված ուժերը համալրվել է Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս, նրանց է ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները:
Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։
Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում