Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այս մասին հայտնել է հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող: Գրում է «ՊանԱրմենիան»-ը։
Թովմասյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում