Մեղրիի անցման կետի վերակառուցումը ֆինանսավորելու նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիր
Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Նշենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող տեխնիկական համագործակցության և ներդրումային դրամաշնորհային միջոցներ: Մեղրիի անցման կետի արդիականացումը պայմանավորված է տարեցտարի անցակետով մարդկանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով: Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում