ԿԳՄՍ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ազատվել է պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում