Չեխիայում 2020 թ․-ին կստեղծվի ՆԱՏՕ-ի Ռազմատիեզերական հետախուզության կենտրոն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պաշտպանության նախարար Կառլա Շլեխթովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կենտրոնի ստեղծումը կսկսվի այս տարվա հուլիսին և կավարտվի 2020 թ․-ի սկզբներին։

«Նոր համակարգը հսկայական հնարավորություն կընձեռի՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկությունը 10 րոպեի ընթացքում։ Դա նաև կլինի այն բանի ապացույցը, որ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն մասնագետներին»,-ասել է Շլեխտովան։

Նոր կենտրոնը կստանա պատկերներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր արբանյակներից, և դրանցից կստեղծի աշխարհի այս կամ այն հատվածում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը: