Հայկական բնապահպանական ճակատն անդրադարձել է հերթական ցավոտ հարցին՝ Ախթալայի կոմբինատի պոչամբարին․

«Ախթալայի կոմբինատի պոչամբարն իսկական պատուհաս է դառել մարդկանց և բնության համար։ Բնակիչների տները և հողերը գտնվում են դրանից 50-100 մետր հեռավորության վրա, մարդկանց ինքնազգացողությունը վատացել է, երեխաները վատառողջ են, ունեն տարբեր խնդիրներ, իսկ հողերն էլ աղտոտված են և վտանգավոր։

Մարդիկ նույնիսկ չեն կարող վաճառել իրենց տներն ու հեռանալ այդ դժոխքից, քանի որ ոչ մեկը չի ցանկանում այդտեղ տուն կամ հող գնել»։