ԱԻՆ աշխատակից և ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանը գրանցել է հերթական հաջողությունը։

Վերջերս Վանաձորի Էդ․ Կզմարթյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ 2019 թվականի լավագույն մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությունը։ Վանաձորի տարեվերջյան սպորտային ամփոփման ժամանակ հաշվի առնելով մարզիկ և փրկարար Զորիկ Պողոսյանի խոշորագույն նվաճումները և անցած սպորտային ուղին, վերջինս դարձավ Վանաձորի լավագույն եռամարտիկ։

Պարգևատրվեց նաև նրա անձնական մարզիչ Արեն Պալյանը։

Շնորհավորում ենք Զորիկ Պողոսյանին՝ հաջողության կապակցությամբ, մաղթելով նորանոր հաղթանակներ։