Դեկտեմբերի 6-ին «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր բաց նամակ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ից հայտնում են, որ եկել է պատասխան իրենց բաց նամակին, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պատասխանել է մեր բաց նամակին։ Ի պատասխան նամակին Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ ՊԳԿԿ հանդիսանալով Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի 100 % պետական բաժնեմասի կառավարման լիազոր մարմին առաջարկում է կինոլորոտի զարգացմանը և ընկերության առողջացման ուղղված նախատեսվող քայլերը ներկայացնել ծրագրի տեսքով։

Ծրագիրը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկվի կոմիտեում և այն կիրականացվի հավանության արժանանալու դեպքում։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն ողջունում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից քաղաքացիական ակտիվ հասարակության ամրապնդմանը և կայացմանը ուղղված այս քայլերին։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն պատրաստ է ներկայացնել նախարարությանը իր իրատեսական, կրթական և հետաքրքրաշարժ ծրագրերը ուղղված Հայֆիլմի բրենդի վերածննդին»։