«Ռուսաստանի Ջավախքի համայնք» ՀԿ նախագահ Աղասի Արաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2020 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության, մեծ նվաճումների ու անխախտ միասնության, հաջողությունների և սպասումների իրականացման տարի:

Շնորհավորում եմ մեր ընթերցողների, մեր հեղինակների, մեր աշխատակիցների ու բարերարների, նրանց բոլորի հարազատների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունն ու երջանկությունը, թող քաղցրահնչյուն մայրենիով լցվեն ձեր ընտանեկան երեկոները, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանից յուրաքանչյուրի տոհմածառը և թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց:

Թող Նոր տարին հաջողակ լինի մեր ձեռներեցների, բոլոր բարիք ստեղծողների համար: Թող բարի մարդկանց և բարիք ստեղծողների թիվը բազմապատկվի այստեղ և ամենուր: Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին` միասնության ու ինքնահաստատման ճանապարհին: Ձեզ ուժ, կարողություն և միայն վերելքներ, սիրելի հայեր:

Խորին հարգանքներով՝
«Ռուսաստանի Ջավախքի համայնք» ՀԿ նախագահ Աղասի Արաբյան»