Մարտի 24-ին, ժամը 10:00-17:00-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում տեղի կունենա «Քրոնիկ վերքերով հիվանդների խնամք և բուժում» թեմայով գիտագործնական սեմինար։ Սեմինարի ընթացքում կկատարվեն քրոնիկ վերքերի վիրակապություններ՝ գերմանական Hartmann բուժպարագաներով։ Վիրակապությունները կկատարվեն անվճար։ Հերթագրվելու համար զանգահարել 096 111 595 հեռախոսահամարով։

Սեմինարին կներկայացվեն հետևյալ զեկույցները՝

- քրոնիկ վերքերի բուժման արդի մոտեցումներ

- լիմֆոստազ. ախտորոշում և բուժում

- գործնական աշխատանք. կլինիկական դեպքերի քննարկում՝ ամիջապես հիվանդների մասնակցությամբ

Սեմինարի նպատակն է՝ իրականացնել փորձի փոխանակում տեղի մասնագետների միջև, ժամանակակից բուժման մոտեցումների և պարագաների ներկայացում, հիվանդին և նրա հարազատներին սովորեցնել գրագետ վիրակապությունների իրականացում, հիվանդների կյանքի որակի բարելավում։