Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները, քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:

Հիշեցնենք, որ վերջերս դադարեցվել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը, ինչը նշանակում է բուժհիմնարկի փակում: Ծննդատան տնօրինության հրահանգով հունվարից այդտեղ ծնունդներ չէին ընդունում՝ սպասելով բուժհիմնարկի փակման «իրավական փաստաթղթին»: Աշխատակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում: Հունվարի 7-ին հարցի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել Առողջապահության նախարարությունը: