Արարատյան դաշտում մեծ թվով ձկնաբուծարանների հիմնումը հնարավոր է եղել այն պատճառով, որ դրանց սեփականատերերին հաջողվել է փոքր ներդրումներով ձկնաբուծական տնտեսություններ ստեղծել։ Այս բիզնեսում կենսունակ են, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները, որովհետև կարողացել են անվճար կամ չնչին գներով մեծ հողատարածքներ ձեռք բերել: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Նվազագույն ծախսերով հաջողություններ գրանցած մեծ թվով ընկերություններ և անհատներ ձկնաբուծարաններ են հիմնել Արարատյան դաշտի մի քանի գյուղերում:

Ձկնաբուծական տնտեսությունների վերածելուց հետո էլ հողերի դասակարգման փոփոխություն չեն կատարել, տասնյակ հեկտարներով ինքնակամ կառուցած շինությունները չեն օրինականացրել, որպեսզի համայնքային բյուջե գումարներ չվճարեն: