«Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոման Բերեզովսկին: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», «Սոչիում» և Հայաստանի հավաքականում:

Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում:

«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն: