ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինն ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն։ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում»: