«Մեծ քսանյակի» G20 գագաթնաժողովը 2019թ․-ին կանցկացվի ճապոնական Օսակա քաղաքում։

Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաընկերությանը: Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է երկրի կառավարության կողմից:

Սա Ճապոնիայում անցկացվող առաջին G20 գագաթնաժողովն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայից հետո «քսանյակի» գագաթնաժողովը կընդունեն հերթականությամբ Արգենտինան, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան: