Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանին տրամադրվել էր 2018-2019թթ-ի աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2019թ-ի դեկտեմբերի 16-ից 2020թ-ի փետրվարի 4-ը ներառյալ: