Այս տարի սիրված հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը կդառնար 95 տարեկան:

Երգչուհին ծնվել է 1925թ-ին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Արաքսյա Գյուլզադյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Հ. Մուսինյանի դասարան) ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։

1944թ-ից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավե Սայաթ-Նովայիլ ստեղծագործությունները։

Նա մահացավ 2016թ-ի հունիսի 13-ին,Երևանում, 91 տարեկան հասակում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։