2020թ-ի հուլիսի 1-ից և դրանից հետո ծնված՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար նշանակվող միանվագ նպաստը կդառնա 300,000 դրամ, որոշել են Կառավարությունում:

Նշենք, որ այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբեր են՝ առաջին երեխայի համար այն կազմում է 50,000 դրամ, երկրորդ` 150,000 դրամ:

Հուլիսի 1-ից կավելանա նաև մինչև 2 տարեկան երեխային խնամողների նպաստը՝ 18,000 դրամից դառնալով 26,500 դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումներով ուզում են խթանել ծնելիության աճն ու նպատել, որ աշխատող մայրերը հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: