Հարավային Մեքսիկայի և մայրաքաղաք Մեխիկոյում երկրաշարժ է եղել։ Մարդիկ շտապել են փողոց դուրս գալ։

Այս անգամ գրանցվել են 5.9 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։ Էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգի Սանտա Կատարինայից 30 կիլոմետր հեռավորության վրա և 40 կիլոմետր խորության վրա։ Այն 320 կիլոմետր է հեռու մայրաքաղաքից։ Մեխիկոյում ցնցումները թեթև են զգացվել և շատերը տուն են վերադարձել այն բանից հետո, երբ դադարել են ցնցումներ զգացվել։

Սանտյագո Համիլտեփեկ քաղաքում մարդիկ նախընտրել են մնալ փողոցներում մինչ լուսաբաց։ Այստեղ մի քանի օր առաջ 7,2 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքում մի շարք տներ էին ավերվել։

Այդ ժամանակ իշխանությունները հայտնել էին, թե ինչքան ժամանակ կպահանջվի Մեխիկո քաղաքի վերականգնման համար երկու սեպտեմբերյան երկրաշարժերից հետո, որի արդյունքում զոհվել էին մոտ 400 մարդ։ Քաղաքային կառավարության ղեկավարի խոսքով՝ հարյուրավոր ավերված շենքերը վերականգնելու համար կպահանջվի 5 տարի և ավելի քան 2.5 միլիարդ դոլար։