Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրանց հանդեպ քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, հայտնում է Shantnews.am-ը:

Ավելի ուշ դատական նիստը հետաձգվել է:

Հաջորդ նիստին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միջնորդություններ են ներկայացնելու՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այս գործով անցնում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։