Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում ճակատի անդամները և բնապահպան, ակտիվիստ Լևոն Գալստյանը ներկայացնում են վերջին զարգացումներն Ամուլսարի հետ կապված։

«Լիդիանը սնանկացման եզրին է, ի՞նչ է սպասվում հետագայում։

Պետք է հնարավորինս պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումներին։

ԱԺ-ն նույնպես պետք է ակտիվ լինի Ամուլսարի հարցում և կառավարությունից պահանջի ավելի թափանցիկ գործունեություն»։

ՀԲՃ-ն նաև իր դիրքորոշումն է հայտնել խնդրի լուծման նախնական քայլերի մասին․

«Անկախ Լիդիանի սնանկությունից՝ կարևոր ենք համարում, որ Հայաստանի կառավարությունն ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը, որպեսզի ապագայում Լիդիանի որևէ պարտատեր կամ մեկ այլ ընկերություն հնարավորություն չունենա այնտեղ հանքի շահագործման հայտ ներկայացնելու»: