«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պաշտոնավարման ընթացքում Ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված ապօրինի գործողություններին․

«Ոստիկանության տնտեսական վարչությունից ստացված տեղեկանքի համաձայն, Ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը պաշտոնին եղած ժամանակ ստացել է 7780 լիտր բենզին և այդքան բենզինով մեկնել է ուղիղ 0 գործուղման:

ՀՀԿ-ի կառավարությունը վառելիքի (և ոչ միայն) գողերի կառավարություն էր: Սերժ Սարգսյանը գողանում էր միլիոն դոլարի վառելիք (տես առաջադրված մեղադրանքը), մանր չինովնիկները՝ հազարավոր դոլարների:

Հ.Գ. Տեսնես, Նարեկ Մալյանին կցագրված «06»-ը գոնե խոդի ընկնու՞մ էր, որ մի բան էլ բենզին վառեր»: