Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է «Լիդիան»-ի հետ կապված հերթական գրանցված հաջողության մասին․
«Շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր միջանկյալ հաղթանակի կապակցությամբ։
Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Մինչ այդ ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես դադարեցված է:
Սա շատ կարևոր արդյունք է, որին հասել ենք բոլորիս միասնական ջանքերով: Հատկապես կարևոր դեր ունի արդեն 1,5 տարի Ամուլսար լեռան գագաթը տանող ճանապարհների շրջափակումն և Ջերմուկ համայնքի հստակ դիրքորոշումն ընդդեմ հանքի»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում