Դուբայում՝ 2 ամսվա ընթացքում կհայտնվեն 3D տպագրության տեխնոլոգիայով ստեղծված առաջին վիլլաները։

Նման վիլլայի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները և գործիքները արդեն Դուբայում են գտնվում, հայտնել են քաղաք - էմիրության քաղաքապետարանից: Նախագծի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

Քաղաքում 2030 թ․-ին նոր շենքերի 25 ը «կտպագրվեն» այս ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով, ինչը կկրճատի շինարարական ծախսերը և ժամկետները:

Անցյալ տարվա փետրվարին Դուբայում բազավորված սթարթափերից մեկը հայտարարել էր, որ մտադիր է 3D տպագրության միջոցով աշխարհում առաջին երկնաքերը կկառուցի: