ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար: Այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ գործի նյութերը ծանոթության համար տրամադրվել են մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: Գրում է «ՊանԱրմենիան»-ը։

«Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին»,- ասել է Օհանջանյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշել՝ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը: Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան: