Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ղեկավարությունը հայտարարում է աշխատանքային գործունեության մեկնարկի մասին

«Հարգելի՛ բարեկամ,

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը մեկնարկում է 2020 թվականի գործունեությունը։ Սիրով սպասում ենք ձեզ Աբովենց տանը։

Մեր ժողովրդի մեծանուն զավակի՝ Խաչատուր Աբովյանի կյանքին ու գործին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Քանաքեռ՝ Խ․ Աբովյանի տուն-թանգարան»։

Նշենք, որ Աբովյանի տուն-թանգարանը գտնվում է Երևան քաղաքում, Քանաքեռ 2փ․, 4 տուն հասցեում։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 281 687։