Sony-ն մտադիր է մշակել տաքսու օպերատիվ կանչի սեփական համակարգ, որը հիմնված կլինի առաջավոր արհեստական ինտելեկտի վրա, որը կկարողանա կանխատեսել, թե տաքսու պահանջարկը որ վայրում ավելի մեծ կլինի:

Տաքսու հինգ ազգային գործարկուների հետ Sony-ն ստեղծում է ռիսկային ձեռնարկություն, որի հիմքի վրա էլ կկառուցվի նոր պլատֆորմը: Կորպորացիայի կողմից մշակվող արհեստական ինտելեկտը նմանակներից ավելի արդյունավետ կլինի կատարելու այնպիսի գործոնների վերլուծություն, ինչպիսիք են նախորդ ուղևորությունների պատմությունը, ճանապարհների ընթացիկ բեռնվածությունը, եղանակային պայմանները և քաղաքում հասարակական միջոցառումների ցուցակը:

Նշվում է, որ ճապոնական ընկերությունը, որը հայտնի է իր արտադրանքում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպիսին է հռչակավոր Aibo շուն-ռոբոտը, այս կերպ սեփական տեխնոլոգիաների տարածման հույս ունի ինչպես սպառողական, այնպես էլ գործարար ոլորտում։