Փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է Factor.am-ը՝ փաստաբան Միհրան Պողոսյանին հղումով:

«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս», - գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։