Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Նախարարությունից նշում են, որ անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծման գործընթացին՝ Վ. Գաբրիելյանը հանձնարարել է կազմակերպել քննարկումներ և արդյունքների մասին զեկուցել:

Վ. Գաբրիելյանն ընդգծել էանձնակազմի ուսուցման կազմակերպման հարցում «սովորենք և սովորեցնենք» սկզբունքով աշխատելու անհրաժեշտությունը:

Հանձնարարվել է առաջիկա օրերին ներկայացնել առաջարկություններ զբոսաշրջության ոլորտում համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, հատկապես նշելով, որ փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայության յուրաքանչյուր տարածք պետք է տիրապետի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին անհրաժեշտ տեղեկատվությանը, թվային քարտեզներով աշխատելու հմտություններին: