ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է․

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչներն օգնում են ՊԵԿ-ին և հարկ վճարելը հասցրել են մշակույթի մակարդակի»։

Ըստ նրա՝ հայտարարագիր ներկայացրածների թիվը հասել է 20-ի: Անանյանը չի պատասխանել հարցին, թե քանի՞ հոգու հանդեպ է քրեական գործ հարուցվել:

ՊԵԿ ղեկավարն նաև նշել է, որ 2019թ. ընթացքում հարկային մարմինն իրականացրել է 1215 համալիր ստուգում: Դրանից 190-ը դեռ ավարտված չէ, իսկ ավարտված 1025 ստուգումից 837-ն արդեն անբողոքարկելի է: