«Էլեկտրոնիկի արկածները», «Հրաշագործները» հեռուստաֆիլմերի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը մահացել է ԱՄՆ-ում՝ Դետրոյթ քաղաքում, 80 տարեկան հասակում:

Այս մասին այսօր հայտարարել է ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Իդովն իր ֆեյսբուքյան էջում․

«Երկու օր առաջ Դետրոյթում կյանքից հեռացավ ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, սովետական մեգահիթներ «Հրաշագործները» և «Էլեկտրոնիկի արկածները» հեռուստաֆիլերի ռեժիսորը», - գրել է Իդովը։