Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը պատրաստվում է կինոնկար ստեղծել Արցախի մասին: Նա նշել է, որ հույս ունի ֆիլմը հանդիսատեսին ներկայացնել մինչ 2019 թ․-ի ավարտը:

Ինֆորմացիան փոխանցում է «Արմենպրես»-ը։

Ֆրանսահայ ռեժիսորը հարցազրույցի ժամանակ ֆիլմի մասին խոսելիս նշել է․

«Այն խաղարկային ֆիլմ է սիրո, պատերազմի և ազատության մասին: Այս պահին նախագծի համար փնտրում եմ ֆինանսավորում և՛ Հայաստանում, և՛ Ֆրանսիայում: Ֆիլմում ներկայացված են լինելու մի քանի հերոսների պատմություններ, որոնց միջոցով, ըստ ռեժիսորի, ինքը կկարողանա անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են համերաշխությունը, մարդասիրությունը, հայրենասիրությունը, բարեկամությունը, մշակութային ժառանգությունը, վիշտը»։

Նշենք, որ ռեժիսոի հեղինակած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ։