Այսօր առավոտյան Չարբախցի Գեղամ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Այս տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով նաև, որ Պետրոս Իսրայելյանն այս պահին ազատ է արձակվել, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Նշենք, որ Պետրոս Իսրայելյանն անցնում էր 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սպանված Մուշեղ Մուշեցյանի առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեջ, դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, համաներմամբ ազատվել պատժի կրումից: