«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում ասել է․

«Վանեցյանի գործունեության որոշ էպիզոդների մասին ես իմացել եմ բոլորովին վերջերս: Օրինակ, կապված Նիկոլ Փաշինյանի՝ կեղծ «գժի թղթի» վերաբերյալ, որ իբր Ռուսաստանում ինչ-որ փաստաթուղթ է պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հոգեկան շեղումներ ունի։ Վանեցյանի հրաժարականից հետո իմացանք, որ էդ կեղծ լուրը ԱԱԾ-ն էր տարածել՝ որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»։

Նրա խոսքով՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը մտերիմ հարաբերություններ ունի Միքայել Մինասյանի հետ, հրաժարականին նախորդող ժամանակահատվածում պարբերաբար կապվել է նրա հետ.

«Վանեցյանը ընկերական հարաբերություններ ունի Սաղաթելյանի, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, և իրենք ինչ-որ չափով համագործակցում էին»,- նշել է Իոաննիսյանը։