Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ 2019 թվականին նկարահանված, ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի և պրոդյուսեր Կարինե Սիմոնյանի՝ «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմն այս անգամ ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր՝ FRIBOURG INTL FILM FESTIVAL 2020/ FIFF 2020 թ. փառատոնի միջազգային մրցույթում, որը տեղի կունենա մարտի 20-28-ը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Հիշեցնենք, որ ս/թ. փետրվարի 01-08-ը ֆիլմը մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի՝ CLERMONT-FERRAND INTL FILM FESTIVAL 2020 կինոփառատոնին: